Ծռերի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
Աջակցիր «Ա1+»-ին2016թ սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի կինը' Արփինե Թումասյանը, պահանջում է «Սասնա ծռեր»-ի բոլոր անդամներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Դատարանում Արփինե Թումասյանը նշեց, որ նրանց չպետք է ներել, եւ նրանք երբեւէ չեն զղջացել։
Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին էլ դատավոր Մեսրոպ Մակյանին խնդրեց բոլորին պատժել ամենավատ եւ դաժան ձեւով, քանի որ որեւէ մեկը չի խոստովանում իր հանցանքը։
Ամբաստանյաներիցլ Արմեն Բիլյանը հայտարարեց, որ իրենց Սերժ Սարգսյանի պատվերով են մեղադրանք առաջադրել:
Արեգ Կյուրեղյանն էլ հիշեցրեց, դեպքերը տեղի են ունեցել մի ժամանակաշրջանում, երբ իշխանությունը յուրացված էր, իսկ սահմանադրական կարգը' տապալված։ Ճառով եւ ռեպլիկով հանդես չեկած Վարուժան Ավետիսյանը, իր պաշտպանի միջոցով, խնդրել էր մեղադրական դատավճիռը կայացնել մարտի 16-ին։
Նրա մյուս ընկերները միացան խնդրանքին։ Սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց' հեռանում է խորհրդակցական սենյակ։ Վճիռը կհրապարակվի փետրվարի 24-ին' ժամը 12.00-ին։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել ու շուրջ երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը։
Սպանված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը: