«Շուռնուխում կառուցվող նոր թաղամասն ամբողջությամբ կլուծի բնակելիության հարցը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄինչև տարեվերջ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում նախատեսվում է կառուցել բնակելի թաղամաս։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը։
Ղուլարյանը հայտնեց՝ հունվարի կեսին մեկնել են Սյունիքի մարզ, այցելել Շուռնուխ բնակավայր, տեղում ծանոթացել խնդիրներին և կատարել նոր կառուցվող բնակելի թաղամասի ընտրություն․
«Փետրվարի 1-ից սահմանված ժամկետում մեկնարկել են նշահարման և նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները, առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակարանների տեղակայման և շինարարական աշխատանքները։ Յուրաքանչյուր բնակելի տան հետ միասին կկառուցվեն անասնագոմեր և ցանկապատներ»,-հատնեց Ղուլարյանը։
Ըստ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի՝ աշխատանքները հաշվարկված են այնպես, որ մինչև տարեվերջ ավարտեն բնակելի տների կառուցման և բանկեցման գործընթացը․
«Ամբողջ ծրագիրը նախատեսված է ավարտել երեք տարում։ Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհն առանց ասֆալտապատման, երկրորդ փուլով բոլոր ենթակառուցվածքները ավարտել 2022 թվականի ընթացքում, երրորդ փուլով, կարծում ենք, կարող են առաջ քաշվել հասարակական և գյուղարատադրական որոշ կառույցների և շենքերի շինարարության հարցեր, դրանք կլինեն 2022-23 թվականների ընթացքում»։
Առաջին երկու փուլերի ծախսը կկազմի մոտ 700 մլն դրամ, ասաց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, իսկ նշված ծրագրի իրագործման համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեին Կառավարութան պահուստային ֆոնդից 2021 թվականին պետք է հատկացվի 470 մլն 200 հազար դրամ։