Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

Լիսագորի հատվածում ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ. ՊԲ

 Լիսագոր գյուղի հատվածում ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։


«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Լիսագորի հատվածում հերթապահություն իրականացնող զինվորները ուժեղ քամու պատճառով զրկվել են վրանից ու մնացել բաց երկնքի տակ։