A
A
Նաոմի Օսական կրկին հաղթեց Ջենիֆեր Բրեդիին և դարձավ թենիսի Ավստրալիայի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՄելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում կայացավ կանանց մրցաշարի եզրափակիչ խաղը: Չեմպիոնի կոչումն այս անգամ վիճարկեցին ճապոնուհի Նաոմի Օսական ու ամերիկուհի Ջենիֆեր Բրեդին:
Հանդիպումը տևեց 1 ժամ 17 րոպե: 23-ամյա ճապոնացի թենիսիստուհին 6:4, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ և երկրորդ անգամ ճանաչվեց Ավստրալիայի չեմպիոն: Դա Նաոմի Օսակայի թվով 4-րդ հաղթանակն է «Մեծ սաղավարտի» մրցումներում:
25-ամյա Ջենիֆեր Բրեդին առաջին անգամ հանդես եկավ նման խոշոր մրցաշարի եզրափակիչում: Մինչ այդ նա ամենամեծ հաջողություն գրանցել էր 2020թ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, երբ հասել էր կիսաեզրափակիչ փուլ, որտեղ, սակայն, նրա հաղթարշավը ընդհատել էր հենց Նաոմի Օսական: