A
A
Գուսանագյուղի մշակույթի տան պատերը երկար տարիներ չշահագործվելու պատճառով շարքից դուրս են եկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Գուսանագյուղի մշակույթի տունը տիպային կառույց է, բնակավայրի բնակիչները լավ են հիշում՝ նախքան երկրաշարժը շենքը ծառայում էր իր նպատակին, դրանից հետո այն խարխլվեց ու փակվեցին գյուղի մշակույթի տան դռները:
Երկար տարիներ չշահագործվելու պատճառով շենքի պատերը շարքից դուրս են եկել, խոնավությունից քանդվել է նաեւ ընդարձակ դահլիճը: Ունեցած սուղ միջոցներով երկհարկանի շենքի մի մասը համայնքապետարանը վերանորոգել ու բարեկարգել է համայնքային միջոցառումների իրականացման համար: