«Արծրունը որ խաբում էր, հանցագործություն չէր, բայց ինչ-որ ֆեյքի այլ տեղեկատվությունը հանցագործություն է»․ Մելիքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այսպիսի գործը ամոթալի է ցանկացած պետության հատուկ ծառայության համար։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ՝ անդրադառնալով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք էջի վերաբերյալ հարուցված քրեական գործին ու մեղադրանքներին․
«Մի փոխաբերությամբ բացատրեմ՝ ինչ է կատարվում։ Տարբեր փողոցներում մարդիկ աղբ են թափում: Տհաճ երևույթ է, բայց կա։ Մի օր պետությունը որոշում է արգելել աղբ թափելը, բայց միայն մի փողոցում, ասենք՝ Դեմիրճյանի վրա՝ արհամարհելով մյուս փողոցների թափած աղբը։ Չի կարողանում հասկանալ՝ ով է կոնկրետ Դեմիրճյանի այդ աղբը թափել, նայում է՝ ովքեր են անցնում այդ կողմերով, ցուցակից ճանաչում է մարդկանց, որ իրենց քննադատում են, ասում է՝ ըհը, իրանք են։ Սա խայտառակություն է»,-ասաց Մելիքյանը։
Մելիքյանի խոսքով՝ մեղադրանքներից մեկն այն է, որ այդ ֆեյք էջը պատերազմի օրերին քննադատել է իշխանությանը, այլընտրանքային տեղեկատվություն տալը․
«Արծրունը որ խաբում էր բոլորիս, հանցագործություն չէր, բայց ինչ-որ ֆեյքի այլընտրանքային տեղեկատվություն էր տալիս, որի հրապարակումներից մի մասը ճիշտ էր, հանցագործություն է։ Այդ արարքի քրեականացումը Սահմանադրական դատարանի կողմից կասեցված է, նույնիսկ այդ պայմաններում համարվում է հանցագործություն»։
Իրավաբանի խոսքով՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք գործի քննիչները իրավունք չունեն ասելու, որ իրենք իրավաբան են։