A
A
Ուժերի ստուգատես Մոսկվայում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի երեք մարզուհիներ մասնակցել են Մոսկվայում կայացած գեղարվեստական մարմնամարզության Մեծ մրցանակի մրցաշարին։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեծահասակների բազմամարտում Սիլվա Սարգսյանը 23 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 17-րդ տեղը: Կրտսեր տարիքային խմբում հանդես եկած Միլենա Ասիրյանն ու Անժելիկա Կարախանյանը 15 մարզուհիների մրցավեճում զբաղեցրել են համապատասխանաբար 9-րդ և 11-րդ հորիզոնականները: