A
A
Ունենալու ենք գեղեցիկ կահավորված, գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր Սեւանի առափնյա երեք տարբեր հատվածներում
Աջակցիր «Ա1+»-ինՍևանա լիճը հանրությանը վերադարձնելու հրամայականը կյանքի կոչելու օրակարգում կատարվում է ամենակարևոր ու անկյունաքարային քայլերից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է հայտերի ընդունում Սևանա լճի հանրային երեք լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով։
Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին (մասնակիցներին) սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սևանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր երեսունվեց ամիս ժամկետով՝ հանրային լողափերից յուրաքանչյուրի համար։
Արդյունքում՝ մենք ունենալու ենք գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր Սեւանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում։
Հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին։ Որպես ձեռնարկատիրական գործունեությունից գոյացող լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի ՊՈԱԿ-ում համալիր ծրագրերի իրականացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։
Պետք է բարձր նշաձող սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքներում ներդրումային միջավայրի համար և շարժվենք այդ ուղղությամբ՝ մեկընդմիշտ անցյալում թողնելով հանրային լողափերի վերաբերյալ ներկայիս ընկալումները։
Հայտ կարող է ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ՝ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։
Հայտի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի «24» «փետրվարի» 2021թ. № 1 որոշմամբ։