Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գոռ Աբրահամյան
A A
Պաշտոնական

Դատախազությունը հրահանգ կատարող չէ․ Գոռ Աբրահամյանի գրառումը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում: Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան»։