A
A
Ուղիղ. Հովհաննես Գաբուզյան - Տիգրան Պետրոսյան. պայքար չեմպիոնության համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի կունենան շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի միանձյա առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով կհանդիպի ետնապահ Տիգրան Պետրոսյանի հետ: Չեմպիոն դառնալու համար նրան պետք է վաստակել ընդամենը կես միավոր:
Առաջատարից մեկ միավորով հետ մնացող Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կմրցեն համապատասխանաբար Հայկ Մարտիրոսյանի և Մանուէլ Պետրոսյանի հետ:
Հանդիպումները կմեկնարկեն ժամը 15:00-ին: Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև.