Բացել լրահոսը Փակել լրահոսը
45541570_350712342365845_2609958244600250368_n
A A
Պաշտոնական

Դրական ենք գնահատում Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ ուժերին սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ․ ՔՈ

Քաղաքացու որոշում կուսակցության հայտարարությունը

Մեր վերջին հայտարարությամբ արձանագրել էինք, որ կամ քաղաքական դաշտի առճակատվող դերակատարները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և սպասարկեն քաղաքացու շահը, կամ քաղաքացիները պետք է մեկուսացնեն առճակատվող բևեռներին քաղաքական կյանքից։

Անցնող շաբաթվա ընթացքում բանակցային սեղանի շուրջ նստելու փորձերը ողջունելի են։ Մենք դրական ենք գնահատում նաև նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ խորհրդարանական և փողոցային ակցիաներ իրականացնող ուժերին սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ։ Կոչ ենք անում դրսևորել ողջախոհություն և այդ ու այլ ձևաչափերը օգտագործել ճգնաժամի այս շրջափուլը հանգուցալուծելու համար։
«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմին