Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ1
A A
Պաշտոնական

Ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝
 
? Երևանում այսօր երեկոյան ժամերին, մարտի 23-ի գիշերը և երեկոյան, 24-25-ին, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
? Մարզերում երեկոյան ժամերին, մարտի 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, մարտի 24-25-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Օդի ջերմաստիճանը մարտի 22-ի և 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-27-ին՝ նույնքան կնվազի:
 
? Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: