ՌԴ խաղաղապահ կոչվող օկուպացիոն ուժը թույլ չի տա, որ ՀՀ զինվորը ծառայի Արցախում․ Ա․Քանանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել Ադրբեջանի այն ցանկության հետ, որ Արցախում ՀՀ զինված ուժերը չպետք է տեղակայվեն։ Պաշտոնական Հայաստանն էլ այս հարցում ոչինչ չի որոշում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Քարվաճառի նախկին բնակիչ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանից Արցախ այլևս ժամկետային զինծառայողներ չեն զորակոչվի։
Քաղաքագետի ներկայացմամբ ոչ միայն գործող, այլևս հաջորդ իշխանությունները, եթե որոշեն, որ ՀՀ քաղաքացիներն այնուամենայնիվ, պետք է շարունակեն ժամկետային զինծառայությունը Արցախում, միևնունն է՝ «ռուսական խաղաղապահ կոչվող օկուպացիոն ուժը դա թույլ չի տալու։ «Այդ հարցը վճռվել է նոյեմբերի 10-ին և փուլ առ փուլ իրականացվում է։ Եվ մենք կարող ենք միայն դիտորդի դերում լինել»,- ասում է նա։
Ա․Քանանյանը նաև հավելում է, որ եթե «չներդրվեն երկիրն այս վիճակից փրկելու համար բացառիկ նշանակության՝ իրենց հանճարեղությամբ ու համառությամբ հեքիաթային ջանքեր, հազիվ թե ՀՀ-ն ֆիզիկապես ունի 25 տարուց ավելի գոյության հեռանկար»։
Մանրամասները՝ տեսանյութում