Բացել լրահոսը Փակել լրահոսը
169746285_1333187530381121_2750701619556626084_n
A A
Պաշտոնական

Նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ․ այն պայթել և վնասել է տանիքն ու բաղնիքը

Ապրիլի 5-ին ժամը 20:40-ին Մարտունի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում նռնակ են պայթեցրել:

Ոստիկանության շրջանային բաժնի պետ Ս. Դանիելյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել և վնասել է տանիքն ու բաղնիքը:

Ն. Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: 

ԱՀ ոստիկանություն