Բացել լրահոսը Փակել լրահոսը
5B92D70B-2BF7-4979-91D8-0E79C1F33134_w640_h360_s
A A
Պաշտոնական

Բրունո Ռըտայոն նամակ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի/Սենատի/Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն շնորհակալական նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին,որում ասված է.

       «Պարոն նախագահ Ազգային ժողովի

       Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար:

Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը:

        Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:

        Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա: 

        Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը:

 

Ձեռագիր՝

Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ:

                                                                                                     Բրունո Ռըտայո»