Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Անակնկալներով լի հեծանվարշավ Գյումրիում՝ ապրիլի 7-ի առթիվ (տեսանյութ)

Գյումրեցի երիտասարդներն են. հեծանիվ չեն հայտնագործել, փոխարենը հեծանվավարությամբ Մայրության ու գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ը, իսկական տոնի են վերածում: Ձեռագործ նվերները փողոցում իգական սեռի ներկայացուցիչներին հանձնելուց բացի, եւս մեկ կարեւոր քայլ է արվում. կոտրվում է կարծրատիպը: Աղջիկները երթեւեկության մեջ միայն ուղեւորի դերում չպետք է լինեն, այլեւ ղեկին, այդ թվում՝ հեծանիվի: Ըստ նախաձեռնության մասնակիցների՝ երկրում ու, մասնավորապես, Գյումրիում առանց այդ էլ մռայլ տրամադրությունը ցրել է պետք գոնե այս կերպ: