A
A
0 տոկոս վարկավորում գյուղատնտեսներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊահեստի մի կողմում կարտոֆիլի սերմն է, մյուսում՝ պարարտանյութը: Մեկ-երկու օրից Շիրակի մարզում ամբողջությամբ կմեկնարկի կարտոֆիլի ու պալարային մշակաբույսերի ցանքսը:
Այս տարի բազմաթիվ ֆերմերներ գյուղատնտեսական ծախսերի մեծ մասը հոգացին հասանելի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով 0 տոկոս տոկոսադրույքով հատկացվող վարկերի միջոցով. այդ վարկատեսակից օգտվել է նաեւ Հովհաննես Գեւորգյանը:
Տրամադրված 15 մլն դրամն ավելացնելով ունեցած եկամտին՝ ֆերմերն այս տարի կմշակի կարտոֆիլի ու հացահատիկի շուրջ 50 հեկտար հողատարածք. ցանքսը սկսելու համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն ձեռքբերված է:
Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում