A
A
100 օր առաջ․ Ճապոնիայի բնակչության 72 տոկոսը դեմ է օլիմպիական խաղերի անցկացմանը
Աջակցիր «Ա1+»-ինՃապոնիայի բնակչության 72 տոկոսը դեմ է Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացմանը։ Այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Խաղերի մեկնարկից 100 օր առաջ անցկացված հարցման արդյունքում, ճապոնացիների 39,2 տոկոսը կողմ է խաղերը լիովին չեղյալ հայտարարելուն, 32,8 տոկսը՝ հերթական հետաձգմանը։ Հարցմանը մասնակցած մարզասերներից միայն 24,5 տոկոսն է համաձայն օլիմպիական խաղերի անցկացմանը:
Նշենք, որ 32–րդ ամառային օլիմպիական խաղերը պետք է կայանան այս տարվա հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Այն կրելու է Տոկիո-2020 անվանումը՝ մարքեթինգային նպատակներով։ Բացի այդ, խաղերի կազմկոմիտեի մարտի 20-ի որոշմամբ արտասահմանցի մարզասերներին թույլ չի տրվի ներկա լինել խաղերին։ Նրանց արդեն վերադարձվել են նախապես ձեռք բերված տոմսերի գումարները։