Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«ՊՍԺ»-ն և «Չելսին» մտան կիսաեզրափակիչ, իսկ գավաթակիրը դուրս մնաց. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի առաջին երկու մասնակիցները: Դրանք են Փարիզի «ՊՍԺ»-ն և Լոնդոնի «Չելսին»:

Ֆրանսիայի չեմպիոնը պատասխան խաղում իր հարկի տակ չնայած 0:1 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիային», սակայն հաղթահարեց գերմանական արգելքը, քանի որ առաջին խաղում ավելի շատ գնդակներով էր առավելության հասել մրցակից նկատմամբ` 3:2: Այդպիսով, գործող գավաթակիրը դուրս մնաց պայքարից:

«Չելսի» - «Պորտու» անգլո-պորտուգալական հակամարտությունը կայացավ Իսպանիայի Սևիլյա քաղաքում: Այս անգամ նվազագույն հաշվով հաղթանակ տարան պորտուգալացիները, սակայն նրանք ավարտեցին ելույթները, քանի որ վեց օր առաջ նույն մարզադաշտում կայացած խաղում պարտվել էին ավելի խոշոր հաշվով` 0:2:

Փարիզի «ՊՍԺ»-ն կիսաեզրափակիչում կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» (Դորտմունդ) զույգի հաղթողի հետ: Լոնդոնի «Չելսիի» մրցակիցը հայտնի կդառնա «Լիվերպուլ» - «Ռեալ» (Մադրիդ) պատասխան խաղից հետո: Այդ հանդիպումները կկայանան այսօր: