A
A
«Գաղտնիք բացեմ․ 1-ին նախագահը 2018թ․-ին ինձ ասաց՝ հողերն արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գաղտնիք բացեմ եւ ասեմ, թե ինչ է ասել ինձ ՀՀ առաջին նախագահը՝ 2018թ․-ի հուլիսին մեր հանդիպման ժամանակ։ Մեջբերեմ՝ հողերն արդեն պետք է տաս»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իսկ թե ինչի դիմաց եւ ինչպես, առաջին նախագահի պատկերացումն այդ օրն այս շրջանակից դուրս չի եկել։ Մնացածն արդեն գնահատման հարց է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նկատեց՝ ավելի վաղ հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում պետք առաջնորդվի իր սեփական կետից, քանի որ հայկական կողմն իր բոլոր կարմիր գծերն անցել էր: