A
A
Շվեդիա - Հայաստան հանդիպումը կկայանա «Ֆրենդս Արենա» մարզադաշտում
Աջակցիր «Ա1+»-ինՇվեդիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Շվեդիայում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղը կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որտեղ 2017 թվականի մայիսին կայացել էր Եվրոպայի լիգայի 2016/2017թթ. խաղարկության եզրափակիչը՝ «Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որին մասնակցել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Շվեդիա - Հայաստան խաղը կսկսի Երևանի ժամանակով 22:45-ին: