Եթե Ադրբեջանը պատերազմից հետո հայերին գերեվարել է, ինչո՞ւ մենք էլ նրանց չենք գերեվարում․ Ս․Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գտնում է, որ առաջիկայում ինչ-որ մի փուլում Հայաստանի իշխանությունները պետք է ճանաչեն Արցախի անկախությունը։ Իսկ դա իր հերթին կնշանակի ճանաչման միջազգային գործընթաց, ինչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ կլինի ճնշման ամենաարդյունավետ միջոցը։
Նրա ներկայացմամբ՝ պատերազմից հետո Ալիևը կարող է խուսափել բանակցություններից, բայց նրան ստիպելով կնստացնեն ու կասեն՝ պետք է բանակցես։
«Չէ որ Մինսկի խումբն իր վերջին հայտարարության մեջ ասում է՝ «հատուկ ուշադրություն է պետք դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը՝ կողմերին քաջ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»՝ նկատի ունենալով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում՝ ազգերի ինքնորոշում, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն»։
«Ուժի չկիրառումը, որն Ադրբեջանը խախտեց, տարածքային ամբողջականության, որը փորձել է վերականգնել և ազգերի ինքնորոշման, որը չի կիրառվել։ Սա արդեն Ադրբեջանի նկատմամբ ճնշում է։ Ասելու են՝ դու Թուրքիայի աջակցությամբ լուծեցիր խնդրի մի մասը, մյուսը մենք ենք լուծելու։ Իսկ այստեղ արդեն պետք է աշխատի մեր դիվանագիտությունը, որ առավելագույն ճնշումներ լինեն Ալիևի վրա Արցախի ճանաչման համար։ Իսկ դա նշանակում է, որ առաջինը մենք պետք է ճանաչենք»,- ասում է Ս․Սարգսյանը։
Անդրադառնալով հայ գերիներին՝ Ս․Սարգսյանը հարց է բարձրացնում, թե եթե Ադրբեջանը պատերազմից հետո հայերին գերեվարել է, ինչո՞ւ նույն ժամանակ կամ հետո հայերը ադրբեջանցիներին չեն գերեվարում, չէ՞ որ նրանք Արցախում լինում են։
Մանրամասները՝ տեսանյութում։