Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Սեւակները երբեք չեն պարտվում (տեսանյութ)

Սարապատ խոշորացված համայնքի Ցողամարգ բնակավայրի երկու հերոսների անունը կրող խաչքար է բացվել գյուղում: Սեւակ Երվանդի Մովսիսյանն ու Սեւակ Հարությունի Հարությունյանը գնացել են արժանապատիվ մարտի՝ հանուն հայրենիքի վաղվա օրվա: Տղաների կորստի ցավը չի սպիանում ու չի մեղմանում: Հայրենիքին պիտանի զավակներ մեծացրած մայրերն ու հայրերը չեն հաշտվում որդիների բացակայության հետ, բայց կա մեկ սփոփանք՝ պատերազմում արժանապատիվ կռիվ տված տղաները հաղթել են. Սեւակները երբեք չեն պարտվում: