Նախագծի քննարկումը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 3-ին գումարած նիստի օրակարգում ՀՀ ԱԺ «Իմ քայլը« խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: Հետաձգման պատճառներից մեկն այն է, որ առաջիկա նիստի օրակարգը բավականին հագեցած է, իսկ նշված նախագիծն առանձին քննարկելու անհրաժեշտություն ունի:
Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում տեղ գտած որոշ առաջարկներ իրացնելու, բովանդակությանը վերաբերող քննարկումների անհրաժեշտություն կա: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին:
Հանձնաժողովն ընդունեց առաջարկությունը: