Տնտեսական ֆորում` Լեհաստանում
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպայի Տնտեսական Ֆորումը, որը հոբելյանական է:
20-րդ անգամ Կրինիցայում կհավաքվեն Եվրամիության եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների և այլ բարձրագույն իշխանությունների, խոշորագույն ֆիրմաների ղեկավարները` քննարկելու Եվրոպային հուզող քաղաքական և տնտեսական խնդիրները:
Այս ֆորումի կենտրոնական նստաշրջաններից մեկը, որին տրվել է ՙկլոր սեղանի՚ հատուկ կարգավիճակ, ղեկավարում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Նստաշրջանին, որի անվանումն է` ՙՀարավային Կովկաս- ինչպես կազմակերպել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն՚, մասնակցում են Եվրամիության /Պիտեր Սեմնեբի, Տոմաշ Պոռեբա/, Ռուսաստանի /Պետ Դումա` Վլադիմիր Կոլեսնիկով/, Սլովակիայի /Ֆրանտիշեկ Միկլոշկո/ ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի պառլամենտների հայտնի ներկայացուցիչներ: Հարավային Կովկասի երկրների անվտանգությանը նվիրված առաջին նստաշրջանը այս ֆորումում կայացել է 2009թ-ին:
Ըստ ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության` ինչպես անցյալ, այնպես էլ այս տարվա Հարավային Կովկասի շուրջ նստաշրջանների կարևոր նորությունը այն է, որ այս տարածաշրջանի անվտանգության խնդիրներին մասնակից դառնում է ոչ թե Թուրքիան, այլ`Իրանը: