Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստանը» խորապես ու վերևից թքած ունի Մինասյանի և Փաշինյանի վրա․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասում է՝ թե՛ Միքայել Մինասյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանն իրար արժանի են, «երկուսն էլ իրենց գործունեությունը կառուցում են ստի ու մանիպուլյացիայի վրա»։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, երեկ տեքստ էր հրապարակել և ասում էր, որ դա այն նոր փաստաթուղթն է, որը Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է Ադրբեջանի հետ։

Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ առանց անուններ նշելու նախ հարց բարձրացրեց, թե որտեղից են ձեռք բերում նման փաստաթղթերը։ Այնուհետև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն է դա նրանց փոխանցում։ Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով Փաշինյան-Մինասյան հեռակա բանավեճին, ասաց, որ նրանք երկուսն էլ Հայաստանի համար կործանարար են, քայքայիչ և խառնակիչ են։

«ԼՀ-ն առաջնորդվում է միայն ՀՀ շահերով և խորապես ու վերևից թքած ունի թե՛ Միքայել Մինասյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի վրա։ Նրանք մանր, ներանձնական վեճերը թող իրենց խոհանոցներում լուծեն, թող հեռու մնան  ԼՀ-ից, նրանք վաղվա օրում գոյություն չունեն, նրանք ատելության գեներացնողներ են»,- հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է հարցին, թե, այնուամենայնիվ, Միքայել Մինասյանին որտեղից այդ տեքստը, իսկապե՞ս Ադրբեջանն է փոխանցել, Գորգիսյանն ասում է՝ թող պարզի ԱԱԾ-ն․ «Եթե մենք ունենայինք ԱԱԾ, հայտնի կլիներ, թե Մինասյանին որտեղից այդ տեղեկությունը»։

Անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներից Ադրբեջանի ներխուժմանը՝ Գորգիսյանն ասում է, որ իշխանությունները ճանապարհները նորոգելու և պարգևավճարներ բաժանելու փոխարեն թող սահմանները կահավորեն։

 

Մանրամասները՝   տեսանյութում