Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջավադյանն էլ մեկնեց Բուխարեստ

Տնտեսություն
8e5ee231cee6272e1e1626e9cdbec5de

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնել է Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին «Ա1+»-ը տեղեկացավ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Դրա շրջանակում անցկացվելու է ՙՌումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային՚ համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները` ՙԳնաճի նպատակադրումը և նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր և մարտահրավերներ՚, ՙՖինանսական կայունության նոր հեռանկարները՚ և ՙԶարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցնե՞ր, թե՞ խոչընդոտներ՚:

Համաժողովին ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկիերմանը, ինչպես նաև այլ տնտեսագետ գիտնականներ: