Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Հենց հիմա է լուծվում Արցախի կարգավիճակի  հարցը»․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ եթե Ռուսաստանը չի արձագանքում Ադրբեջանի զինված խմբերի ներխուժմանը, ուրեմն համարում է, որ Սև լիճը Ադրբեջանի տարածքն է։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ և առանձին նաև Ռուսաստանին՝ Ադրբեջանի այդ ներխուժմանն արձագանքելու համար, բայց մինչև հիմա արձագանք չկա։ Ընդամենը ՌԴ-ն Հայաստանին առաջարկել է հարցը լուծելու համար ստեղծել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով։

Եվ քաղաքագետը գտնում է, որ Ադրբեջանը հատուկ է ՀՀ սահմաններին մնում, խնդիրներ առաջացնելով, գերիներին չվերադարձնելով, նա մեր ուշադրությունն է հրավիրում այդ խնդիրների վրա, իսկ ինքը փորձում է ՌԴ-ի հետ հնարավորինս աննկատ լուծել Արցախի կարգավիճակի հարցը։

«Հենց հիմա է լուծվում Արցախի կարգավիճակի  հարցը։ Ադրբեջանը ՌԴ-ին համոզում է, որ հարցը նորից չմտնի ԵԱՀԿ Մինսկի խումբ, Արցախի հարցը դուրս չգա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որ այս ընթացքում Հայաստանին ստիպեն դեմարկացիա-դեմիլիտացիա իրականացնել, և այս փուլում ֆիքսել կարգավիճակը։ Դեմիլիտացիա-դեմարկացիան նշանակում է, որ Արցախը մնում է Ադրբեջանին»,- ասում է Ստեփան Գրիգորյանը։

Վերջինս անդրադարձավ նաև ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի այսօրվա այն հայտարարությանը, թե «ՀԱՊԿ-ի դռները բաց են բոլորի, այդ թվում նաև Ադրբեջանի համար»։

«Իսկական մեսիջը Ռուդենկոյի միջոցով է հղվում՝ հայեր ստորագրեք, փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանը մեզ պետք է։ Որ Ադրբեջանը պետք է մտնի ԵԱՏՄ և ՀԱՊԿ»,- հավելեց նա։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում