Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Չգիտեմ, որ կողմն է, բայց սոցիոլոգներն ասում են, որ Տիգրան Արզաքանցյանի ճանաչելիությունը բարձրացել է․ Ա․ Սարգսյան (տեսանյութ)

«Եթե մենք հայտնվենք խորհրդարանում, Տիգրան Արզաքանցյանը պետք է հրաժարվի իր բիզնեսը կառավարելուց և կառավարչական ֆունկցիաները հանձնի մեկ ուրիշին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Անցած շաբաթ Դեմկուսը Տ․Արզաքանցյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահի պոստը թողած Նարինե Դիլբարյանի և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ միասին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր են ստորագրել։ Հարցին, թե Տ․Արզաքանցյանը գլխավորելով ՀԴԿ-ի ցուցակը, կուսակցությանը մրցունա՞կ է դարձնելու, Ա․Սարգսյանն այսպես պատասխանեց․ «Չիգիտեմ, որ կողմն է, բայց սոցիոլոգներն ասում են, որ Տիգրան Արզաքանցյանի ճանաչելությունը բարձրացել է»։

Վերջինս նաև ասում է, որ Տ․Արզաքանցյանը նաև մարդկանց հետ շատ լավ է շփվում, իրականացրած բարեգործական ծրագրերի արդյունքում նրան շատ լավ են ճանաչում։

Հիշեցնենք, որ ՀԴԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Տ․ Արզաքանցյանը, կուսակցության նախագահ Ա․ Սարգսյանը նրանից հետո երկրորդն է։ Ն․Դիլբարյանը երրորդ հորիզոնականներում է, իսկ չորրորդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են ՍԴՀԿ ներկայացուցիչ Ռադիկ Կարապետյանն ու Դեմկուսի փոխնախագահ Ժասմին Ղևոնդյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում