Բացել լրահոսը Փակել լրահոսը
8888
A A
Պաշտոնական

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք

Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222269 դեպք, որոնցից 211957-ն` առողջացած, 4411-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4822 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1069112 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3901 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք: Ունենք 323 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1079 է: