Հինգը զրկվել են լիցենզիայից
Այս տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 լիցենզիա, լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է 3 և կասեցվել 2 լիցենզիայի գործողություն, միևնույն ժամանակ 3 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:
Ընթացիկ տարվա ութ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 6 մլն 722 500 դրամ պետական տուրք, որից 6 մլն 522 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 հազար դրամը` անհատ աուդիտորներից:
Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 1 մլն 710 հազար դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 36 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր:
Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից: