ՔՊ-ականը և ԲՀԿ-ականը՝ ընտրության ընթացքի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին9/26 ընտրատեղամասի մոտ 16։00-ի դրությամբ թեև հերթեր չկային, սակայն «Ա1+»-ին հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Արմենուհի Մանուկյանը նշեց, որ այս տարի ակտիվությունը բավականին մեծ է։ Այդ պահի դրությամբ ընտրատեղամասում գրանցված 1813 գրանցվածներից իրենց ընտրությունը կատարել էր արդեն 692-ը։
«Ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, ոչ մի խախտում չի գրանցվել, բնականոն հունով ընթանում է ընտրությունը։ Նախորդ տարվա համեմատությամբ` այս տարի ընտրությունների մասնակիցների թիվը կտրուկ ավելացել է», - ասաց հանձնաժողովի նախագահը։
Նա նշեց, որ թեև մարդիկ շատ են գալիս, բայց օրենքի համաձայն 15-ից ավելի ընտրատեղամասում մարդկանց մտնել չեն թողնում։ Արմենուհի Մանուկյանի խոսքով՝ լուրջ բարդություններ չկան, միայն մարդիկ երբեմն հարցնում են, թե մնացած քվեաթերթիկները ինչ պետք է անել, ինչպես պետք է դնել ծրարում։ Մարդիկ միայն նեղվում և երբեմն շփոթվում են քվեաթերթիկները շատ լինելուց։
«Գրիչով չնշելն ավելի հեշտացնում է աշխատանքն ու դա ավելի նվազեցնում է կեղծիքների հավանականությունը», - ասաց նա։
Ընտրատեղամասի «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձը նույնպես նշեց, որ ոչ մի դեպք և ընտրակեղծիքներ չեն գրանցվել։ Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։