Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Բոլորն էլ գիտեն, թե կոռուպցիոն ինչպիսի սխեմաներ են գործել առողջապահության համակարգում․ Վ․Տեր-Մինասյան (տեսանյութ)

Հայտնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանն «Ա1+»-ի եթերում հիշում և հիշեցնում է, թե կոռուպցիոն ինչ համակարգ է գործել առողջապահության համակարգում, և ինչպես է բուժհաստատություններին բաշխվել բյուջեից առանձնացված գումարը՝ պետպատվերը։

«Մենք գիտենք, որ առողջապահական համակարգը խայտառակ կոռումպացված համակարգ էր, ինչպես էին պետպատվերները ստանում, ինչպիսի սխեմաներ էին գործում։ Ինչպես էին հիվանդներից գումարներ վերցնում։ Հատկապես պետական հիվանդանոցներում աշխատող բժիշկները գիտեն, թե հետո ինչպես էին վերցրած գումարի մի մասը տալիս տնօրեններին։ Տնօրենները շատ լավ գիտեին, թե իրենց տված այդ գումարի մի մասն ինչպես էին տանում նախարարություններում բաժանում,- ասում է նա։

ՎՏեր-Մինասյանն անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քաղաքական ուժերին ու քաղաքական զարգացումներին։ Ինչպես նաև` առողջապահական և կրթական համակարգերի բարելավման անհրաժեշտությանը։ Նրա խոսքերով, ներկայիս սերունդը փչացրել է այն ամենը, ինչ հնարավոր էր փչացնել։

«Ներկայիս սերունդը լավ կյանքի իրավունք չունի, նա պետք է լավ կյանք ապահովի հաջորդ սերունդների համար»,- հավելեց բժիշկը։

 

Մանրամասները՝   տեսանյութում