A
A
Թուրքիայում մեկնարկել են Լավրով-Չավուշօղլու բանակցությունները
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում մեկնարկել են Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրապարակելով լուսանկարներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը քննարկելու են Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Միջերկրական ծովի և Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը: Դիվանագետները հանդիպման ընթացքում կշոշափեն Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովման հարցերը՝ հաշվի առնելով, որ հունիսի 22-ից լիարժեք վերականգնվել է երկկողմ ավիահաղորդակցությունը։