Բացել լրահոսը Փակել լրահոսը
208848888_4494354307261928_4676487999851222959_n
A A
Քաղաքականություն

Անվտանգային մարտահրավերները թողնել ՀԱՊԿ-ի հույսին, նշանակում է Հայաստանը դատապարտել դանդաղ կործանման․ Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նոր նշանակումներից և կազմավորումից հետո, պարտավոր է Հայաստանի անվտանգության մարտահրավերները ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի շրջանակից դուրս բերել միջազգային մանդատի, ու հարաբերությունների դաշտ:
 
Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա պատասխանից հետո դրանց լուծումը բացառապես միջազգային իրավունքի տիրույթում է։
Հայաստանի անվտանգային մարտահրավերները թողնել ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի հույսին, նշանակում է Հայաստանը դատապարտել դանդաղ կործանման: