Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ճապոնիա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանը ցանկանում է նոր որակ հաղորդել Ճապոնիայի հետ հարաբերություններին և փոխգործակցության նոր էջ սկսել»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ հանդիպմանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել արդյունաբերական և տեխնոլոգիական առաջատար ընկերությունների, այդ թվում՝ Mitsubishi Heavy Industries-ի, YAMAHA -ի , ինչպես նաև Միջազգային համագործակցության ճապոնական բանկի, Միջուկային կարգավորման գործակալություն, Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտի ղեկավարության հետ, զրուցել հնարավոր գործակցության ուղղությունների շուրջ։
Տոկիոյից տարանցիկ թռիչքով վերադարձի ճանապարհին նախագահ Սարգսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում այցելել է Հայաստանի դեսպանություն: Նախագահը զրուցել է Կատարում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ, բարձր գնահատել նրա՝ որպես այդ երկրում Հայաստանի առաջին դեսպանի և նրա գլխավորած դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը։