Բացել լրահոսը Փակել լրահոսը
233342389_1615767481965447_3306945531893775792_n
A A
Հասարակություն

Այսօր շինարարի օրն է․ Ս․ Պապիկյանը շնորհավորել է

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել, շնորհավորելով շինարարներին իրենց տոնի առթիվ․
 
Սիրելի´ շինարարներ,
Շինարարի օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն ու երախտագիտությունն եմ հղում մեր երկրի բոլոր շինարարներին՝ այս դժվարին, բայց պատվաբեր աշխատանքի համար:
 
Հայ շինարարի վարպետությունը, արարելու ուրույն միտքն ու ոճը պատմության ընթացքում կերտել են զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ, ճանապարհներ, կենսական նշանակության կառույցներ, համալիրներ ու շեներ, որոնց թվում՝ մեր ինքնությունը վկայող և աշխարհում մեր ազգայինը ճանաչելի դարձնող բացառիկ գլուխգործոցներ և ճարտարապետական հորինվածքներ:
 
Այսօր էլ շինարարությունը երկրի տնտեսության զարգացումն ապահովող առաջատար ճյուղերից մեկն է, որի համար կարևորում և բարձր ենք գնահատում շինարարի ստեղծագործ միտքն ու քրտնաջան աշխատանքը:
Նկատի ունենալով, որ Կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և այլ օբյեկտների շինարարական ծավալներն առաջիկայում աննախադեպ ընդլայնվելու են՝ վստահ եմ, որ Ձեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ այդ աշխատանքներն իրականացվելու են անհրաժեշտ ժամկետներում, լավագույն որակներով և ապահովելու են բարձր հուսալիություն:
 
Հուսով եմ նաև, որ առաջիկայում կունենանք շինարարական մշակույթի, կրթական և գիտատեխնիկական զգալի առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու կիրառության ընդլայնում:
 
Կրկին շնորհավորելով բոլոր շինարարներին՝ մաղթում եմ անկոտրում կամք, բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր Հայրենիքի շենացման, կենսագործունեության համար առողջ, անվտանգ, մատչելի և հարմարավետ քաղաքաշինական միջավայրի կայացման: