Բացել լրահոսը Փակել լրահոսը
239734777_208142541331922_8558929297312559590_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Հրդեհը հասել է այն վայրը, որտեղ պահեստավորված է եղել դեռևս չպայթած ռազմամթերքը․Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊծ-ն։
 
Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:
Հորդորում ենք խուճապի չմատնվել:
 
Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:
Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ: