Բացել լրահոսը Փակել լրահոսը
241054504_4226068154137324_797685399286320117_n
A A
Պաշտոնական

Խստացված ստուգայցերը շարունակվում են

 
✅ Covid19-ի դեմ պայքարը շարունակում է մնալ ՍԱՏՄ առաջնայնություններից մեկը:
✅ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շաբաթագլխի շրջայցերը սկսել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներից:
? Կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտում՝ միայն հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր, արձանագրվել է միայն խանութներից մեկում: Տնտեսավարող նախազգուշացվել է:
☝️ Ստուգայցերը շարունակվելու են:
 
Հիշեցում․ Խախտումների կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին