Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess levon 31.08.
A A
Սպորտ

Հայ-ադրբեջանական նոր դիմակայություն. Լևոն Աևոնյանը կխաղա Մամեդյարովի հետ

Ավարտվեց Aimchess US Rapid առցանց անցկացվող արագ շախմատի նախնական փուլը: Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը, 15 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջայի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը:

 Փլեյ-օֆֆում մեր հայրենակիցը կհանդիպի ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, որը 9 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն այս փուլում կհանդիպի լեհ Յան Քշիշտոֆ Դուդայի հետ:

 Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մրցամարտի առաջին չորս պարտիաները: Հաղթանակ կտանեն առաջինը 2,5 միավոր վաստակող շախմատիստները:

Լևոն Արոնյանը մրցամարտը կսկսի սպիտակ խաղաքարերով: