Բացել լրահոսը Փակել լրահոսը
240829233_401977084690089_6527302616334782813_n
A A
Հասարակություն

Հայաստանում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է․ փոխնախարար

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը գրել է․
 
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է:
 
Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։
 
 Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%)
 
 Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին
 
 Շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ: