Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (19)
A A
Պաշտոնական

Փոխըմբռնման հուշագիր՝ ՄՊՀ-ի և Արդարադատության ակադեմիայի միջև

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՄՊ հանձնաժողովից։

Կնքված հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն փորձի փոխանակման, ուսումնական, գիտական և գործնական ոլորտներում գործունեության փոխադարձ իրականացման, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման ուղղություններով:

Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Առաքելյանին համագործակցության առաջարկի նախաձեռնությանն աջակցելու համար՝ շեշտելով, որ թեև հուշագրի ստորագրումը որոշակի հանգամանքներից ելնելով փորք-ինչ հետաձգվել է, սակայն այդ ընթացքում կողմերի միջև համագործակցությունը չի դադարել:

Միաժամանակ ՄՊՀ նախագահը հավելել է, որ հանձնաժողովի աշխատակիցների շրջանում հատկապես մեծ ոգևորությամբ է ընդունվել իրենց փորձով կիսվելու ռեկտորի առաջարկը: Իր հերթին Սերգեյ Առաքելյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ պարզապես իրավական հիմքի վրա է դրվում հանձնաժողովի հետ ավելի վաղ մեկնարկած համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ էական դրական արդյունքներ կարձանագրվեն: Նա մասնավորապես շեշտադրել է համատեղ հոդվածների հրապարակումը, ուսումնական գործընթացում Հանձնաժողովի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավումը, վերապատրաստումների իրականացումը: