Բացել լրահոսը Փակել լրահոսը
241410249_10159628969077673_9106712729726225516_n
A A
Հասարակություն

Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվեց բժշկական պատկերագրման սարք

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Թրեյսին ՀՀ առողջապահության նախարարություն ու Սպիտակի բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ մասնակցեց բժշկական սարքավորման նվիրաբերման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
 
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվեց 255․000 ԱՄՆ դոլար արժողության բժշկական պատկերագրման սարք։
 
Այս նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով տրամադրել է 770․000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ։