A
A
Աշխատողի համար պարտադիր է ոչ թե պատվաստվելը, այլ ՊՇՌ թեստ հանձնելը․ Նունե Բակունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄասնագետները կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը հանրապետությունում համարում են մտահոգիչ։ Թվերն աճում են, ու տարածված է կորոնավիրուսի ԴԵԼՏԱ շտամը, որը ավելի վտանգավոր է համարվում։
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումով աշխատողը պետք է ներկայացնի կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ ՊՇՌ թեստ։ Եթե պատվաստվողն էլ է վարակման ենթակա, ինչու նա էլ թեստ չպիտի ներկայացնի․ սա այսօր ամենաշրջանառվող հարցերից է։
Այս եւ այլ հարցերին պատասխանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը։
Վերջինս շեշտում է՝ հոկտեմբերի 1-ի կարգավորումներով ոչ թե պարտադրվում է պատվաստվելը, այլ աշխատողը պարտավորվում է ներկայացնել ՊՇՌ թեստ։