Բացել լրահոսը Փակել լրահոսը
6156fabb1e7c7
A A
Քաղաքականություն

Դատարկ երազ է․ Թուրքիան մեղադրում է Հունաստանին

Հունաստանի՝ ​​ծովային իրավազորության և օդային տարածքի վերաբերյալ մաքսիմալիստական պահանջները հակասում են միջազգային իրավունքին,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը:

Նա անդրադարձել է  Հունաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագիրը ներառում է նաեւ ծովային իրավասության ոլորտները:

«Դատարկ երազ է, որ Հունաստանը՝ Թուրքիայի դեմ երկկողմ ռազմական դաշինքներ կազմելով, կարող է ստիպել մեզ ընդունել այս պնդումները, որոնք միջազգային հանրության կողմից նույնպես կասկածի տակ են դրվում, ինչպես նաև վնասում են ՆԱՏՕ-ին: Նման ապարդյուն ջանքերն էլ ավելի կբարձրացնեն մեր սեփական և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իրավունքները պաշտպանելու մեր վճռականությունը Էգեյան ծովում և Միջերկրական ծովում»,-ասել է Բիլգիչը:

Հիշեցնենք, որ Հունաստանը նախատեսում է ավելի քան 5 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական համաձայնագիր կնքել Ֆրանսիայի հետ։

personanews.am