Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Հայաստանի ազգային փոքրամասնությունները դարձել են այս երկրի հավատարիմ քաղաքացիները՝ հաղորդակից լինելով մեր դժվարին և ուրախ օրերին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների  օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, նշված է.

 

«Հայաստանի ազգային փոքրամասնությունների  հարգելի  ներկայացուցիչներ,

սիրելի հայրենակիցներ,

 

համաձայն 2021 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխության՝ Հայաստանի Հանրապետության «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրվեց մի նոր տոն՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: 

Հայաստանի ազգային փոքրամասնություններն աշխարհի ժողովուրդների մի մասնիկն են մեր բնակչության մեջ, իրենց ազգային ինքնության ուրույն վարքը,  մշակույթն ու ապրելակերպն են բերել մեր երկիր և դարձել այս երկրի հավատարիմ քաղաքացիները՝ հաղորդակից լինելով մեր դժվարին և ուրախ օրերին: