Բացել լրահոսը Փակել լրահոսը
61762405_2199600836955267_8379225051236401152_n
A A
Հասարակություն

314 հազար եվրո ԲՀՊՏ-ներին՝ CNF-ի կողմից

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից ստացել են  2021 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված  գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 314 հազար 661 եվրո։ Այս մասին տջեղեկացնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը։

Նշված գումարից 127,5  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 76,975 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 81,222 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 28,964 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

2021 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ շուրջ 320 հազար եվրո։  

Նշենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը,որոնք ապահովում  են կառույցների արդյունավետ աշխատանքը: