A
A
Դատարանը վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը․ պաշտպաններ
Աջակցիր «Ա1+»-ինՄանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել․
Հայտարարությունը՝ ստորև՝
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։
Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։
Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն։
Այսօր՝ ավելի վաղ, պաշտպանները ևս մեկ հայտարարություն էին տարածել։