Բացել լրահոսը Փակել լրահոսը
245072856_4590939920966281_706386569191942992_n
A A
Պաշտոնական

Պետական վերաինտեգրման ծրագրով բնակվարձի փոխհատուցում է ստացել 15 ընտանիք

Ընթացիկ տարում պետական վերաինտեգրման ծրագրով բնակվարձի փոխհատուցում են ստացել 15 ընտանիքներ (41 անձինք)` ▪️Գերմանիայից, ▪️Ավստրիայից, ▪️Շվեդիայից, ▪️Ֆրանսիայից և ▪️ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները։
 
?Ծրագրի շրջանակներում Միգրացիոն ծառայության կողմից իրականացվել են ուղղորդիչ խորհրդատվություն՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում բոլոր վերադարձողների համար, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազար դրամի չափով՝ միայն հարկադիր վերադարձողների համար:
 
?Անցյալ տարի բնակվարձի փոխհատուցման բաղադրիչից օգտվել են 10 ծահառուներ (17 անձ)՝ ▪️Շվեդիայից, ▪️Ֆրանսիայից, ▪️ՌԴ-ից, ▪️Ավստրիայից, ▪️Գերմանիայից, ▪️Թուրքիայից։
❗Հարկ է նշել, որ վերադարձի քաղաքականության մշակման և մասնավորապես՝ ծրագրի հիմքում ընկած է մարդկանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։
 
Հայաստանի Միգրացիոն ծառայություն