A
A
Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը
Աջակցիր «Ա1+»-ին88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ չհստակեցնելով մահվան պատճառը:
1980 թվականի հունվարի 25-ին չորս տարի ժամկետով ընտրվել է Իրանի նախագահ՝ ընտրություններում հավաքելով քվեների 76,5 %-ը։ Փետրվարի 4-ին պաշտոնապես անցել է պարտականությունների կատարմանը։